Նախագծի մասին

«Գարունավան II» թաղամասի տարածքը կազմում է 9000 քմ որը ամբողջությամբ պարսպապատված է և ունի պահակակետ: Տարացքի կառուցապատումը կազմում է  %20 և մնացյալ %80-ը տրամադրված է բարեկարգման, կանաչապատման և հանգստյան գոտիներին: Թաղամասում Կառուցվում են 6 մասնաշենքեր յուրաքանչյուրը մեկ նկուղային և 3 բնակելի հարկերով: Յուրաքանչյուր հարկում նախատեսված է 3 բնկարան: Բնակարանները կառուցվում են 6 տարբեր նախագծերով 2, 3, և 4 սենյակներով սկսած 65-ից մինչև 120 քմ. մակերեսներով: Յուրաքանչյուր բնակարան արևի լուսավորություն է ստանում 3 կողմերից: Բոլոր բնակարանների համար նկուղային հարկում նախատեսված է մեկ ավտոկայանատեղ և մեկ պահեստային սենյակ:

«Գարունավան II»-ի բնակարանների բոլոր արտաքին պատերը ջերմամեկուսացվում են հանքային ջերմամեկուսիչներով իսկ լուսամուտները պատրաստվում են մետաղապլաստե 4 խցիկանոց պրոֆիլներով ու երկշերտ ապակիներով: Բնակարանները ենթարկվում են էներգախնայողության համար նախատեսաված փորձաքննության ստանալով համապատասխան գնահատական:

«Գարունավան» թաղամասի նորաձև և բծախնդրորեն հղկված ու մշակված նախագծերն ու շինարարական լուծումները, լավապես լուսավորվող և ընդարձակ սենյակները, կհիացնեն նույնիսկ ամենաբծախնդիրներին:

Գարունավան բնակելի թաղամաս,

Գեղեցկության և հարմարավետության կատարյալ համադրում, 

Ցանկություն բացահայտելու միայն լավագույնը... 

Մատչելի մի ճոխություն, որից հրաժարվելն ուղղակի անհնար է:

FaLang translation system by Faboba